երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վերջնական որոշում դեռ չկա. Սիմիդյանը` Սևանից լրացուցիչ ջրառի մասին

Վերջնական որոշում դեռ չկա. Սիմիդյանը` Սևանից լրացուցիչ ջրառի մասին

Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցը քննարկումների փուլում է։ Կառավարության նիստից առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` մեկնաբանելով ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը` Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու վերաբերյալ։

Նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է, ակտիվ քննարկումներ են ընթանում, դրանից հետո որոշումը պարզ կլինի։

«Քննարկումներից պարզ կլինի, բայց ամեն դեպքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է ոռոգման համար ջրային դեֆիցիտի մասին, ըստ քննարկումների, հետագան պարզ կլինի»,– ասաց Սիմիդյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ լրացուցիչ ջրառը չեղարկվի։

Ինչ վերաբերում է սոճիների շրջանում վարակի խնդրին, Սիմիդյանը նշեց` ուսումնասիրությունները վաղուց են սկսվել, հարցը հենց իր ուշադրության կենտրոնում է։ Նա տեղեկացրեց, որ շուտով նաև մասնագիտական հանձնաժողով կստեղծվի, որտեղ կհասկանան, թե ինչպես են վարվելու։

 

  • Կիսվել: