ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսային կետով․ ԿԲ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսային կետով․ ԿԲ

Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին և կհեռարձակվի ՀՀ ԿԲ կայքէջի ուղիղ եթերով:

  • Կիսվել: