երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
VDA Diamonds ընկերությունը պատրաստվում է Աբովյան քաղաքում ալմաստի կտրման գործարան բացել

VDA Diamonds ընկերությունը պատրաստվում է Աբովյան քաղաքում ալմաստի կտրման գործարան բացել

VDA Diamonds ընկերությունը պատրաստվում է Աբովյան քաղաքում ալմաստի կտրման գործարան բացել։ Ինչպես հայտնել է ընկերության ֆինանսական տնօրեն Սունիլ Ջայնը, գործարանային շենքն արդեն կառուցված է, մնում են ներքին հարդարման աշխատանքները։

Անհրաժեշտ սարքավորումների մի մասն արդեն առաքվել է։ Նախագծի ներդրողն է հնդկական KGK Group ոսկերչական կոնցեռնը ՝ VDA Diamonds մայր ընկերությունը։

Աշխատանքի առաջին 6 ամիսներին գործարանը պատրաստվում է ընդունել շուրջ 250 աշխատակցի, իսկ հետագայում հույս ունի նրանց թիվը հասցնել 400-500-ի։

  • Կիսվել: