Վարշավայի ֆոնդային բորսայի փորձը ՀՀ կապիտալի շուկայի զարգացման համար մեծ հնարավորություն է. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի զգալի մասի ձեռքբերումը դրական է գնահատում:
ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Քերոբյանը նշեց, որ Վարշավայի ֆոնդային բորսան Արևելյան Եվրոպայի ամենաակտիվ ու ամենակայացած բորսաներից է
Նախարարի խոսքով՝ մինչև 2018 թվականը Հայաստանում մատերի վրա կարելի էր հաշվել ոչ ֆինանսական սեկտորի ընկերությունների, որոնք աշխատում են թափանցիկ և եկամտաբեր: Ընդունված բիզնես մոդելը մինչև հեղափոխությունը հարկերը խնայելու միջոցով եկամուտներ գեներացնելն էր: 2018-ից ընկերությունները, թափանցիկ աշխատելով, շահութաբեր աշխատելու լայն հնարավորություններ ունեն:
«Չեմ կարող ասել, որ ամբողջովին դարձել է թափանցիկ, բայց մենք տեսնում ենք, որ այն ընկերությունների քանակը, որոնք պատշաճ աուդիտ են անցնում, էապես մեծանում է: Դա հենց այն ընկերությունների բազան է, որոնք պետք է լինեն կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցները»,-ասաց նախարարը: