շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարկավորման գովազդը պետք է վերացվի․ ԿԲ փոխնախագահ

Վարկավորման գովազդը պետք է վերացվի․ ԿԲ փոխնախագահ

Հույս ունենք, որ ֆինանսավարկային ոլորտում մի քանի խնդիրներ, մասնավորապես վարկավորման ագրեսիվ գովազդի հարցին Հայաստանի Ազգային ժողովը ապագայում լուծումներ կտա։ Այդ մասին այսօր ֆինանսավարկային ոլորտի խնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
 
«Երկու հարց ունենք, որ հուսով ենք՝ ԱԺ-ն ապագայում կլուծի: Մեկը՝ վարկավորման գովազդը պետք է վերացվի: Երկրորդ՝ իրավապահները պետք է աշխատեն, որպեսզի կարողանան առցանց, անօրինական, չլիցենզավորված, նաև միջնորդների միջոցով վարկային առաջարկները վերացնել: Դա շատ լուրջ խնդիր է և մրցակցային լուրջ մարտահրավերներ է առաջացնում՝ նաև վարկավորման կարգապահության հետ կապված»,-ասաց Երիցյանը:
 
Նրա խոսքով՝ ԿԲ-ն ներկայում կանոնակարգերն է խստացնում, որ երբ մարդը հաշիվ չունի, դեպոզիտ չի ունեցել, իր եկամուտները չի կարողանում վարել ֆինանսական համակարգի միջոցով, միանգամից չգնա ու, օրինակ, լվացքի մեքենայի կամ սառնարանի վարկ վերցնի:
 
 

  • Կիսվել: