չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վահան Քերոբյանը կգործուղվի Կատար` գյուղատնտեսական ցուցահանդեսին հայկական ազգային տաղավարով մասնակցելու նպատակով

Վահան Քերոբյանը կգործուղվի Կատար` գյուղատնտեսական ցուցահանդեսին հայկական ազգային տաղավարով մասնակցելու նպատակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևշ գերատեսչության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր–Իսահակյանը մարտի 9-11-ը կգործուղվեն Կատարի Պետություն` Դոհա։

Վարչապետի որոշման մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանառաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանին 2022 թվականի մարտի 9-ից 11-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)՝ ոլորտային գործընկեր նախարարների հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու և Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին՝ հայկական ազգային տաղավարով մասնակցելու նպատակով։

2. Վահան Քերոբյանի և Լևոն Տեր-Իսահակյանի՝ Կատարի Պետություն (Դոհա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

  • Կիսվել: