երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահան Քերոբյանը հետևել է «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին

Վահան Քերոբյանը հետևել է «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 8-ին այցելել են Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ ծանոթանալու «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության սեփականատեր Տիգրան Հարությունյանի և տնօրեն Մհեր Բաղդասարյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է շինարարական աշխատանքներին, ճոպանուղու կայանների և ժամանցային վայրերի կառուցմանը։

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում կատարվելու է ներդրում ճոպանուղու, սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, գլխավոր հատակագծի և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար:

  • Կիսվել: