շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահան Քերոբյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը

Վահան Քերոբյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը

Օրերս ընդունել եմ «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր ծանոթանալու մեր տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հետագա համագործակցությունը կառուցելու համար, գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հյուրերին տեղեկացրեցի Երևանում ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարանի կառուցման մտադրության, մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը բարելավելու, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում շինարարական աշխատանքների և 5 թունելի կառուցման մասին։
Սերգեյ Ժուկովը նշեց, որ «Մոսմետրոստրոյ» ընկերությունը կատարում է ոչ միայն մետրոյի, այլև թունելների, ճանապարհային հանգույցների կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներ և հույս հայտնեց, որ Հայաստանում համատեղ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր»,- գրել է նա։

  • Կիսվել: