երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վահան Քերոբյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են րկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Վահան Քերոբյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են րկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները տնտեսության ոլորտում կշարունակեն խորանալ և ընդլայնվել:

Այնուհետև կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի շրջանակում (Trade and Investment Framework Agreement – TIFA) գործողությունների ակտիվացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործարար կապերի ամրապնդման նպատակով համատեղ գործարար համաժողովների կազմակերպմանը։

  • Կիսվել: