հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Վաղը 36 ժամով կդադարեցվի Լոռու մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը

Վաղը 36 ժամով կդադարեցվի Լոռու մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտովո, Գուգարք բնակավայրերի գազասպառողների, «ՎԱՀ ՎԱՍ», «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վարդանուշ» ՍՊԸ-ի պանրի գործարանի, «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՓԲԸ-ի ասֆալտի գործարանի, «Արգիշտի-1» ՍՊԸ-ի ասֆալտի գործարանի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: