կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վաչե Տերտերյանը ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը

Վաչե Տերտերյանը ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի պատվիրակությանը։ ԱՄՆ ՄԶԳ անցումային նախաձեռնությունների գրասենյակի թիմի այցի նպատակը ՀՀ համայնքներում տեղակայված տեղահանված ընտանիքների կարիքների մասին տեղեկանալն էր։
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը։ Խոսելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ ՀՀ համայնքներում տեղակայման, օգնության կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի մասին՝ նշել է, որ քննարկումներ են ընթանում նաև երկարաժամկետ ծրագրերի ներդրման շուրջ։
 
Տերտերյանը մանրամասն ներկայացրել է համայնքներում իրականացված աշխատանքները՝ շեշտելով, որ այս համատեքստում միջազգային փորձն ու օժանդակությունը կարող են բավարար լինել։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

  • Կիսվել: