չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ունենք թե՛ օտարերկրյա, թե՛ ուղղակի ներդրումների տպավորիչ աճ. Վահան Քերոբյան

Ունենք թե՛ օտարերկրյա, թե՛ ուղղակի ներդրումների տպավորիչ աճ. Վահան Քերոբյան

Ունենք ինչպես օտարերկրյա, այնպես էլ ուղղակի ներդրումների աճ: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Առաջին 9 ամիսների ներդրումների վերաբերյալ տվյալները դուրս են եկել: Կարող եմ ուրախությամբ ասել, որ ունենք թե՛ օտարերկրյա, թե՛ ուղղակի ներդրումների տպավորիչ աճ»,- ասաց Քերոբյանը: 

Նախարարը նշեց, որ հետևողական աշխատանքներ են արվում, որ ներդրումներն ավելանան: Պատասխանելով նոր ներդրումային ծրագրերի մասին հարցին՝ Քերոբյանն ասաց. «Կոնկրետ օրինակներ չեմ ասի, որովհետև այս հարցում չունեմ ներդրողների համաձայնությունը, որպեսզի բացահայտեմ այդ ներդրումային ծրագրերը, բայց մի շարք նախագծեր կան»: 

  • Կիսվել: