երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիա օգնություն ուղարկելու հետ կապված մեր հասցեին հնչող քննադատություններն անընդունելի եմ համարում. Փաշինյան

Թուրքիա օգնություն ուղարկելու հետ կապված մեր հասցեին հնչող քննադատություններն անընդունելի եմ համարում. Փաշինյան

Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց 157 մլն 816 հազար դրամ՝ Սիրիային ու Թուրքիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սիրիա մեկնած փրկարարները վերադարձել են, իսկ այսօր ցամաքային ճանապարհով կվերադառնան Թուրքիա մեկնած փրկարարները։

Նա ասաց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա շատ կարևոր ու խորհրդանշական իրադարձություն էր։

Վարչապետը հայտարարեց, թե անընդունելի է համարում այն քննադատությունները, որոնք հնչում են Հայաստանի հասցեին՝ կապված Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու հետ. «Ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն, ու որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ, դա աընդունելի է»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում ընդգծել են տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու Հայաստանի տեսլականը. «Ես ցավում եմ, որ որոշակի որակական փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց նաեւ երեւի մարդկային ողբերգությունը օբյեկտիվորեն մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Հույս ունեմ, որ իսկապես սա կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հաստատման համար»,-ասաց նա:

  • Կիսվել: