շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔՊ-ական պատգամավորը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթների մասին

ՔՊ-ական պատգամավորը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթների մասին

Գաղտնիք չէ, որ պրակտիկորեն անհնար է ի սկզբանե ընդունել անթերի օրենքներ: Որքան էլ նոր կարգավորումները նախապես քննարկվեն, դրանց հետ կապված ռիսկերի և խնդիրների մի զգալի մասը ի հայտ է գալիս դրանց գործարկման ընթացքում:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
 
«Ինչպես գիտեք, այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտան «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Օրենքի ընդունումից և հատկապես ուժի մեջ մտնելուց հետո բազում մտահոգություններ ենք ստացել տնտեսվարողներից և սպառողներից՝ տեխնիկական և բովանդակային բնույթի:
 
Գաղտնիք չէ, որ պրակտիկորեն անհնար է ի սկզբանե ընդունել անթերի օրենքներ: Որքան էլ նոր կարգավորումները նախապես քննարկվեն, դրանց հետ կապված ռիսկերի և խնդիրների մի զգալի մասը ի հայտ է գալիս դրանց գործարկման ընթացքում:
 
Մեր ցանկությունն է ձեր օգնությամբ հասկանալ անկանխիկի հետ կապված բոլոր խնդիրները և անհրաժեշտության դեպքում քննարկել դրանց լուծման, բացերը շտկելու և օրենքն ավելի լավը դարձնելու հնարավորությունները:
 
Ուստի խնդրում եմ, եթե ունեք մտահոգություներ, խնդիրներ, դիտարկումներ ու առաջարկներ, ուղարկեք դրանք իմ էլեկտրոնային հասցեին՝
Նամակի «subject» դաշտում նշեք «ԱՆԿԱՆԽԻԿ»:
Մենք կհավաքագրենք բոլոր խնդիրները, կքննարկենք դրանք ինչպես կառավարության, Կենտրոնական բանկի մեր գործընկերների, այնպես էլ բանկային համակարգի և իրական հատվածի բիզնեսի ներկայացուցիչների հետ»,-գրել է պատգամավորը:

  • Կիսվել: