երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 %-ը, և դրանից տարեկան ՀՀ-ում մահանում է 5500 մարդ. Թորոսյան

Ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 %-ը, և դրանից տարեկան ՀՀ-ում մահանում է 5500 մարդ. Թորոսյան

Ծխելը վնասակար է ոչ միան յուրաքաչյուրի առողջությանը, այլ նաև մեր տնտեսությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերին:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք մեր ՀՆԱ-ի 4,2 տոկոսը, որը յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է մոտավորապես 92 հազար դրամ»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը կարող է ինչ-որ կոնկրետ տնտեսվարման ճյուղի վնաս պատճառել, բայց եթե մենք ընդհանուր համատեքստում ենք նայում, սա միայն օգտակար է ՀՀ-ի համար, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին: «Պետք է հստակ արձանագրել, որ որևէ ծխախոտային արտադրատեսակից մուծած հարկերը երբեք և ոչ մի երկրում չեն գերազանցում տված վնասը այս արտադրատեսակների օգտագործումից: Եկեք հիշենք, որ ծխախոտի արտադրատեսակներից տարեկան ՀՀ-ում մահանում է 5500 մարդ»,- ասաց նա:

  • Կիսվել: