շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում կաշխատեն նաեւ գիշերային ժամերին, որ արագ ճանապարհը բացվի

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում կաշխատեն նաեւ գիշերային ժամերին, որ արագ ճանապարհը բացվի

Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները:

Այսօր՝ մայիսի 23-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապարհի երկկողմանի երթևեկությունը բացվի:

  • Կիսվել: