ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է զինվորական համազգեստի գինն անհիմն չբարձրացնել

ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է զինվորական համազգեստի գինն անհիմն չբարձրացնել

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է մասնագիտացված մի շարք տնտեսվարողների մոտ զինվորական համազգեստի գների բարձրացման հարցը:

«Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է խնդիրը: Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով:

Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով հանձնաժողովում ներկայումս իրականացվում են աշխատանքներ: Հանձնաժողովի կողմից իրավախախտման հնարավոր դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող գործընթացները շարունակվում են:

Հանձնաժողովը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է ապրանքներ գնելիս լինել առավել ուշադիր, գնային խնդրահարույց բարձրացումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես փաստագրել գինը, ապրանքը, տնտեսվարող սուբյեկտին և դիմել հանձնաժողով:

Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ գների անհիմն բարձրացումներից, քանի որ իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինելու են ծանր ֆինանսական պատասխանատվության միջոցներ:

Ստորև ներկայացվում են մասնագիտական վաճառք իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ցանկը և գործող գները (ցանկն ամբողջական չէ)»,- ասված է ՏՄՊՊՀ հայտարարության մեջ:

  • Կիսվել: