հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՏԿԵ նախարարը Սյունիքի մարզպետի և Կապանի ղեկավարի հետ դիտարկել է Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը

ՏԿԵ նախարարը Սյունիքի մարզպետի և Կապանի ղեկավարի հետ դիտարկել է Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։
 
Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։
 
Այսօր, անկախ եղանակային վատ պայմաններից, նախարարը Սյունիքի մարզպետի, Կապան համայնքի ղեկավարի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ դիտարկել է Վերին Խոտանան, Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը։
 
May be an image of 4 people, people standing and snow
 
Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհի հողային աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է։ Զուգահեռաբար կատարվում են նաև այլընտրանքային ճանապարհի անցանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
 
May be an image of 7 people, people standing and snow
 
Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն մայիսին, այն վերջնական պատրաստ կլինի աշնանը։
 
May be an image of outdoors
 
Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ևս սկսվել են։ Իրականացվում են հողային աշխատանքներ։ Երկարությունը 11 կիլոմետր է։
 

May be an image of outdoors

 

  • Կիսվել: