Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել. կարևորագույն խնդիրներից մեկը հանրության իրազեկվածությունը բարձրացնելն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հանդես է եկել ելույթով։
Նա կարևորել է հանգամանքը, որ միջոցառումն անցկացվում է առանց Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիաների։
«Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել, և ես կարծում եմ, որ անցած ճանապարհը պետք է վերլուծենք՝ նաև ներդրումային ծրագրերի հետ կապված գործելակարգեր որդեգրելու համար։
Կարծում եմ՝ կարևորագույն խնդիրներից մեկը այդ ամենի վերաբերյալ հանրության ընկալումը բարձրացնելն է»,-ասաց վարչապետը։
Նշեց՝ կարևոր է հանրությանը հուզող հարցերին պատասխանելը, և ի ցույց դնել, որ հանքի հարստությունը ծառայելու է ՀՀ բարեկեցությանը։



