շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Ադրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմը

Ադրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմը

Հաստատվել է Ադրբեջանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի նոր կազմը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան կարգադրություն է ստորագրել։

Կարգադրության համաձայն՝ փոփոխություններ են կատարվել 2002 թվականի հունիսի 30-ի՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին կարգադրության մեջ։

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, իսկ նախագահի տեղակալ՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը։

  • Կիսվել: