շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեսչական մարմնի ղեկավարը նվիրատվություն է ստացել և մեքենա գնել. ինչ ունեցվածք է նա հայտարարագրել․ «Ժողովուրդ»

Տեսչական մարմնի ղեկավարը նվիրատվություն է ստացել և մեքենա գնել. ինչ ունեցվածք է նա հայտարարագրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի համար 2022 թվականի ձեռքբերումների տարի է եղել։

Մասնավորապես, նա այդ տարի անհատական բնակելի տուն եւ հասարակական նշանակության շինություն է նվիրատվություն ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ պարզ չէ պաշտոնական փաստաթղթերից: Կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի թիմակիցները շարունակ նվերներ են ստանում, ու դա Փաշինյանը կոռուպցիա չի համարում:

Տեղեկացանք, որ տարվա ընթացքում Խաչատրյանը նաեւ վաճառել է մեկ հողամաս, իսկ տարվա վերջում ունեցել է հինգ հողամաս։ 2022 թվականին տեսչական մարմնի ղեկավարը նաեւ 2 մլն դրամով 2017 թվականի արտադրության «Մազդա» է գնել, նաեւ 15 մլն դրամով վաճառել իր մեքենան։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ տարվա ընթացքում նա 61 մլն դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է աշխատավարձից, ստացված փոխառություններից, գույքի օտարումից։ Տարվա վերջում նրա կանխիկ դրամը 9 մլն է եղել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: