ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտի» աշխատակիցները փորձարկել են Կոռնիձոր-ՀՀ պետական սահման ավտոճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտի» աշխատակիցները փորձարկել են Կոռնիձոր-ՀՀ պետական սահման ավտոճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի տարբեր տեղամասերում հետազոտական փորձարկման աշխատանքներ է կատարում՝ ուսումնասիրելով իրականացված աշխատանքների որակը:

Լաբորատորիայի աշխատակիցների կատարած հետազոտության նպատակն է ծավալի փոխարինման մեթոդով որոշել բնահողի խտությունը, ինչպես նաև բնահողի խտացման աստիճանը՝ «ZORN ZFG 3.0» դինամիկական խտաչափով:

  • Կիսվել: