հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տարիներ շարունակ բանկային համակարգը մրցակցությունից դուրս է թողել արժեթղթերի շուկան. պատգամավոր

Տարիներ շարունակ բանկային համակարգը մրցակցությունից դուրս է թողել արժեթղթերի շուկան. պատգամավոր

Արժեթղթերի շուկայի կայացման ուղղությամբ շատ կարևոր քայլեր ենք իրականացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով, արժեթղթերի շուկան յուրօրինակ երկխոսության և վստահության մեխանիզմ է հանրության ու տնտեսության միջև։

«Արժեթղթերի շուկան կկայանա, եթե մենք ունենանք վստահության երկու կարևոր հայտանիշ՝ թափանցիկություն և մասնակցություն»,- ընդգծեց նա։

Վարազդատ Կարապետյանը նշեց, որ տարիներ շարունակ բանկային համակարգը լինելով կայացած, օրենսդրությունն այնպես է հարմարեցրել իրեն, որ արժեթղթերի շուկային դուրս է թողել դաշտից։

«Որպես միջնորդ հանրության և տնտեսության միջև, ՀՀ-ում հանդես է գալիս բացառապես բանկային համակարգը: Այս փոփոխություններով արժևորվում է այս թերագնահատված, բայց շատ կարևոր շուկան»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ բանկային համակարգին որպես այլընտրանք, պետք է ունենալ կայացած արժեթղթերի շուկա, որտեղ հանրությունը ելնելով ընկերությունների թափանցիկությունից, կկարողանա ուղիղ ֆինանսավորում անել ընկերություններին՝ խուսափելով բանկային համակարգի միջնորդությունից։

  • Կիսվել: