հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։

Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

  • Կիսվել: