երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Սպայկա»-ն  Լարսում պանրի փոխադրման խնդրով դիմել է ԵՏՀ

«Սպայկա»-ն Լարսում պանրի փոխադրման խնդրով դիմել է ԵՏՀ

Պետք է պարզել` պանիրը հայկակա՞ն ծագման է, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը` անդրադառնալով Լարսում «Սպայկա» ընկերության խնդրին: Նա նշեց, որ «Սպայկա»-ն դիմել է իրենց «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, և հիմա այս հարցը քննարկվում է:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստանալ ռուսական կողմի եզրակացությունը և հասկանալ, թե ինչ փաստերի հիման վրա է կատարվել եզրակացությունն այն մասին, որ պանիրը հայկական ծագման չէ. «Այնուհետև անհրաժեշտ է դրանք համեմատել մեր եզրակացությունների հետ և հասկանալ՝ պանիրը հայկական ծագման է, թե ոչ: Եթե այո, ապա անհրաժեշտ է հարցը դնել ռուս մաքսավորների առաջ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին «Վերին Լարս» անցակետում երկար ժամանակ կանգնելուց հետո առանց փորձագիտական գրավոր եզրակացության՝ ռուս մաքսավորները 21 տոննա պանրով ավտոմեքենաները հետ էին ուղարկել Հայաստան:

Կարինե Մինասյանը նշեց, որ «Վերին Լարսի» օբյեկտիվ խնդիրը տեխնիկական է և կապված է թողունակության հետ, իսկ սուբյեկտիվ խնդիրը կապված է վստահության հարցի հետ. «Անհրաժեշտ է հանգել նրան, որ Հայաստանի մաքսային ծառայության դրոշմով ապրանքները ռուսական մաքսատունը չստուգի»:

  • Կիսվել: