ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շուկայում առկա են ժամկետանց գազաբալոններ, որոնք դեռևս վաճառվում են. Գազաբալոնների ճնշափորձարկման կայանի տնօրեն

Շուկայում առկա են ժամկետանց գազաբալոններ, որոնք դեռևս վաճառվում են. Գազաբալոնների ճնշափորձարկման կայանի տնօրեն

Այս տարվա օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Գազաբալոնների ճնշափորձարկման կայաններից մեկի համահիմնադիր տնօրեն Էդգար Համբարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղամասը գործում է գազաբալոնների վկայագրման օրենքին համապատասխան, այստեղ կատարվում է գազաբալոնային համակարգերով կահավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրում, որի մեջ ամենակարևոր բաղադրիչը ճնշափորձարկումն է,  ինչպես նաև գազաբալոնների արտադրման և շահագործման ժամկետների վերահսկողությունը։ 

Նա նաև նշեց, որ շուկայում, ցավոք, առկա են գազաբալոններ, որոնք դեռևս վաճառվում են, բայց դրանք այս պահին ժամկետանց են։

«Շատ տրանսպորտային միջոցներ այս պահին շահագործվում են ժամկետանց գազաբալոնային համակարգերով: Կարծում եմ, որ այս օրենքի կիրառումը մեծ ռիսկերից զերծ կպահի ազգաբնակչությանը, քանի որ առաջին հերթին լուծում է անվտանգության խնդիր»,- նշեց նա։

  • Կիսվել: