Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախարարն աշխատակազմին է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին: