երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սեպտեմբերի 26-ին կդադարեցվի Եղեգնաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը

Սեպտեմբերի 26-ին կդադարեցվի Եղեգնաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մյասնիկյան, Աթարբեկյան, Իսահակյան, Մաշտոցի, Չարենցի, Կոմիտասի, Թումանյան փողոցների, Արսենյան նրբանցքի, Նարեկացու փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: