հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սամվել Կարապետյան․ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկզբնական փուլում է

Սամվել Կարապետյան․ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկզբնական փուլում է

 

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկզբնական փուլում է։ Այսպիսի կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց  «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը:

Նա հավաստիացրեց, որ ՀՀ նոր իշխանությունների հետ նորմալ հարաբերությունների մեջ է։ Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ իշխանությունների հետ միասին աշխատելու են. «Երեւի աշխատում ենք, չտեսա՞ք, որ աշխատում ենք: Նոր նախագծեր էլ ենք անում»,-ասաց նա՝ հավելելով, որ նոր ներդրումների մասին հերթով կտեղեկացնեն:

 

  • Կիսվել: