երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սա այն տնտեսական աճն է, որ իսկապես մարդիկ զգում են իրենց մաշկի վրա. Քերոբյան

Սա այն տնտեսական աճն է, որ իսկապես մարդիկ զգում են իրենց մաշկի վրա. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնեց, թե ինչպիսի տնտեսական ակտիվության ցուցանիշ են գրանցել առաջին չորս ամսվա ընթացքում, համաձայն որի մենք ապրիլ ամսին գրանցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8.8 տոկոս աճ: Նա նաև աճի այլ ցուցանիշների մասին խոսեց:

Հարցին, թե այս աննախադեպ գնաճի պայմաններում հասարակ քաղաքացին իր մաշկի վրա ինչպե՞ս է տնտեսական աճի այդ ցուցանիշների էֆեկտը զգում, Քերոբյանը նախ նշեց, որ սա գնաճով ճշգրտված, այսինքն` իրական աճն է, իսկ անվանական աճն ավելի բարձր է, ապա ավելացրեց.

«Եվ դա հենց էն աճն ա, որ իսկապես մարդիկ զգում են իրենց մաշկի վրա: Եթե դուք խոսեք բիզնեսների հետ, նրանց մոտ միջինում առևոտուրն աճել է մոտ 30-50 տոկոսով, բայց եթե գնաճային կոմպոնենտը հանենք կստացվի 10-15 տոկոս: Բնականաբար դա անդրադառնում է մարդկանց աշխատավարձերի վրա և աշխատավարձերը ևս աճել են, իհարկե, ոչն այնքան չափով որքան մենք ուզել ենք»: 

  • Կիսվել: