հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռեստորանների՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներից շատերին օգնելը դժվար է, բայց կառավարությունը կփորձի. Գրիգորյան

Ռեստորանների՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներից շատերին օգնելը դժվար է, բայց կառավարությունը կփորձի. Գրիգորյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կառավարությունը կաշխատի աջակցել ռեստորանների՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներին:

Նա նշեց, որ այդ աշխատակիցներից շատերին դժվար է օգնել, քանի որ նրանք պաշտոնապես գրանցված չեն եւ նույնիսկ աշխավարձ չեն ստանում՝ բավարարվելով թեյավճարներով:

«Այս դեպքում նրանց դժվար է իդենտիֆիկացնել, եւ նրանք ոչ թե հասցեական, այլ համընդհանուր աջակցություն են ստանում՝ գործազուրկներին օգնության եւ կոմունալ վճարների տեսքով»,-ասաց Գրիգորյանը և հավելեց, որ , այնուամենայնիվ,  կառավարությունը փորձելու է ինդենտիֆիկացնել այդ մարդկանց եւ նրանց համար նպատակային օգնության ծրագրեր մշակելու ուղիներ գտնել:

 

  • Կիսվել: