շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանում ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր

Քննարկվել են Հայաստանում ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հունիսի 6-ին ընդունել է ներդրումների միջազգային փորձագետ Դեքլան Մըրֆիին՝ Հայաստանում ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ընդգծվել է, որ այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը միտված է հնարավորինս նպաստել նոր ներդրումների ներգրավմանն ու ներդրումային տեսանկյունից Հայաստանի գրավչության բարձրացմանը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը, նոր ներդրումների ներգրավման հարցում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը, ոլորտում իրականացվող հարկային քաղաքականությանն ու գործող օրենսդրական կարգավորումներին։

  • Կիսվել: