երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քննարկվել են Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի անդամակցության հնարավորությունները

Քննարկվել են Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի անդամակցության հնարավորությունները

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Այցի շրջանակում այսօր Վահան Քերոբյանը հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (AIIB) փոխնախագահ և կորպորատիվ քարտուղար Լուդգեր Շուկնեխտի հետ։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են AIIB-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունները։ Կառույցի փոխնախագահ Լուդգեր Շուկնեխտը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի՝ այդ կառույցում ընդգրկման հարցում։

  • Կիսվել: