հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկվել են ԱԶԲ-ի հետ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները. ՄՊՀ

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Շուշան Սարգսյանը և Տիգրան Մարկոսյանը հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ եւ քննարկել հանձնաժողովի և ԱԶԲ միջև համագործակցության հաստատման հնարավորությունները:

Հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: ՄՊՀ ներկայացուցիչները որպես առաջնահերթություն առաջարկել են դիտարկել  բիզնես միջավայրում մրցակցային մշակույթի զարգացմանը նպաստող համատեղ միջոցառումների իրականացման, մրցակցային իրավունքի գիտագործնական ձեռնարկների, իրավակիրառ պրակտիայի վերաբերյալ ժողովածուների համատեղ մշակման ուղղությունները։

Քննարկվել են նաև ձեռնարկատիրական գործունեության տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով համագործակցության հնարավորությունների շուրջ:

  • Կիսվել: