ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել է տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Քննարկվել է տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

 Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝

 տնտեսական փոխգործակցության ընդլայնում,

փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում,

 ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանում,

Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություն,

ֆինանսական կառույցների համագործակցության խթանում,

 ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեություն,

կանաչ էներգետիկայի զարգացում, և այլն։

  • Կիսվել: