հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քննարկվել է Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը

Քննարկվել է Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես Հայաստանի և Լիտվայի միջև
առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, արևային էներգիայի, փոքր և միջին ձեռնարկատիրության, նոր արտադրությունների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

  • Կիսվել: