շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քերոբյանը կոչ է անում ֆերմերներին, որպեսզի հաջորդ երկու գիշերվա ընթացքում ծխածածկույթ կիրառեն

Քերոբյանը կոչ է անում ֆերմերներին, որպեսզի հաջորդ երկու գիշերվա ընթացքում ծխածածկույթ կիրառեն

Մարտի 31-ից ապրիլի 1-ը և ապրիլի 1-ից 2-ի գիշերը ջերմաստիճանը կարող է ընկնել մինչև -4 աստիճան, որը վտանգավոր է չծաղկաթափված ծառերի համար և այն ֆերմերները, որոնք նման ռիսկի տակ են, ես կոչ եմ անում, որպեսզի այդ երկու գիշերվա ընթացքում ծխածածկույթ կիրառեն կամ ոռոգեն: Արարատի մարզի որոշ մասերում գիտենք, որ արդեն ոռոգումներ տեղի են ունեցել, այն տեղերում, որտեղ ոռոգումը հնարավոր չի, ուղղակի ծխածակույթ պետք է կիրառեն:

Շատ կարևոր է, որ մենք խոենք ծխածածկույթի, ոչ թե կրակի մասին, այն պաշտպանելու է ցրտահարությունից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ միայն Արարատի մարզում է դեռևս ոռոգում տեղի ունեցել. «Արմավիրի մարզի ֆերմերներին պետք է խնդրեմ, որ անպայման ծխածածկույթ օգտագործեն, որպեսզի չցրտահարվեն չծաղկաթափված այգիները:

Կառավարությունը հորդորում է ավելի գրագետ վարել իրենց տնտեսությունները, իսկ ֆերմերային տնտեսությունները ևս բիզնես են, իսկ բիզնեսի մեջ կան ռիսկեր: Այս գործունեության գլխավոր ռիսկերից մեկը եղանակային պայմաններն են և եթե ֆերմերային տնտեսություն վարող ֆերմերները որոշում են, որ այդ ռիսկի հետ պետք է առնչվեն առանց ապահովագրության գործիքի կիրառման, ապա պետք է իմանան, որ կա՛մ պետք է գնան ծխածածկույթների կիրառման, կա՛մ այլ մեխանիզմների միջոցով պաշտպանեն իրենց դաշտերը:

Մենք մի քանի տարի է սուբսիդավորում ենք գյուղապահովագրության համակարգի կայացումը և էլի պետք է բոլորին հորդորեմ օգտվել այդ գործիքից, որպեսզի ավելի նվազ ռիսկեր պարունակի իրենց գյուղատնտեսական գործունեությունը»:

  • Կիսվել: