երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Փորձում ենք այն անել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի ուժի մեջ մտնի հունվարի 1-ից. Նախարարը՝ ակցիզային հարկը բարձրացնելու մասին

Փորձում ենք այն անել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի ուժի մեջ մտնի հունվարի 1-ից. Նախարարը՝ ակցիզային հարկը բարձրացնելու մասին

«Որպեսզի որևէ հարկ բարձրանա կամ փոփոխվի, դա պետք է հաստատվի 6 ամիս առա»-ԱԺ միջանցքում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ բացատրելով, թե ինչու ընտրություններից անմիջապես հետո որոշեցին բարձրացնել ակցիզային հարկերը։

Նախարարաը հայտնեց, որ փորձում են այն անել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, չնայած կարող էին ավելի ուշ ընդունել և այն կրկին ուժի մեջ է մտնելու 6 ամիս անց։

«Մենք մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Պետք է նոր պլան ներկայացնեինք, որը կվերաբերի 2027 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակահատվածին։ Հիմնական մասով, ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին։ Այսինքն, մենք 3 ապրանքատեսակի վերաբերյալ ճշգրտել ենք` 3%-ով բարձրանում է, ոչ մի փոփոխություն չի լինում։ Մենք որոշ ապրանքատեսակների մասով նվազեցումներ ունենք` մրգօղիների, կոնյակի»,-հայտարարեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին կառավարության նիստում որոշմամբ հավանություն տվեց օրենսդրական մի նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել և բարձրացնել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:

Հովհաննիսյանը պնդեց, որ այդ թանկացումները թոշակի բարձրացման և առողջության ապահովագրության համար պակասող ֆինանսական միջոցները համալրելու համար չէ։

  • Կիսվել: