երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն Ուկրաինայի շուրջ զարգացումների պատճառով. Քերոբյան

Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն Ուկրաինայի շուրջ զարգացումների պատճառով. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ ուշադրությամբ հետևում են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Բոլոր գործոնները դիտարկում ենք, կապի մեջ ենք թե արտահանողների, թե մյուս գործարարների հետ: Դիտարկում ենք նաև այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները, օրինակ` ռուբլու փոխարժեքի նվազման և այլն: Երեկ էլ արտահանողների հետ ունեցել ենք խորհրդակցություն»,-  ասաց Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ Կառավարությունը շատ անհանգստացած է իրավիճակով:

«Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն»,- հավելեց Քերոբյանը:

  • Կիսվել: