շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոխվարչապետը գործադիրի անդամների հետ քննարկել է կառավարություն-քաղհասարակություն գործակցությունը

Փոխվարչապետը գործադիրի անդամների հետ քննարկել է կառավարություն-քաղհասարակություն գործակցությունը

Ս. թ. մարտի 3-ին ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ ֆեյսբուքյան էջից։

«Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափը:

Հանդիպման սկզբին Պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման մշտադիտարկման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և Պլատֆորմի հետագա անելիքները:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Պլատֆորմի անդամների կողմից առաջնահերթ դիտարկվող թեմատիկ ոլորտների շուրջ:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցությունը Պլատֆորմի և կառավարության համար առաջնահերթ թեմատիկ ոլորտներով կազմակերպելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: