շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 13-ին․ եվրոն և ֆունտն ամրապնդվել են դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 13-ին․ եվրոն և ֆունտն ամրապնդվել են դրամի նկատմամբ

Հայաստանի արժույթի շուկայում եվրոն և ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել են։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այդ տվյալների համաձայն՝ ապրիլի 13-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։

Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 390.89 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.05 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 417.56 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 1.44 դրամ։

Եվրոպական արժույթը վաճառվում է 431,78 դրամ միջին գնով, ինչը 1,92 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.58 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.90 դրամ միջին գնով, գինը մնացել է անփոփոխ ապրիլի 12-ին առաջարկվածի համեմատ։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 469.47 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.73 դրամով։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 1,11 դրամով՝ կազմելով 495,76 դրամ։

  • Կիսվել: