երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պղնձի արժեքը բարձրացել է

Պղնձի արժեքը բարձրացել է

Պղնձի արժեքը երկուշաբթի բարձրացել է, վկայում են աճուրդների տվյալները։ Չինաստանում, որն այդ մետաղի ամենամեծ սպառողն է, երկար արձակուրդից հետո թրեյդերները վերադառնում են սակարկություններին։

Պղնձի դեկտեմբերյան  ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է  0,57 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 022 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 1,97 տոկոսով՝ 7 457,5 դոլար, ալյումինիումինը՝ 2,05 տոկոսով՝ 2 299 դոլար, ցինկինը՝ 4,13 տոկոսով՝ 2 991,5 դոլար։

  • Կիսվել: