հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պղնձի գինը բարձրացել է

Պղնձի գինը բարձրացել է

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինը բարձրացել է՝ իմնականում Չինաստանից դրական արդյունքի հաշվին, վկայում են սակարկությունների տվյալները:

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկանում են 0,68 տոկոսով ՝ մինչեւ 3,4955 դոլար մեկ ֆունտի  (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ սակարկությունների արդյունքներով  պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 0,17 տոկոսով՝, մինչեւ 7806,5 դոլար, ալյումինի գինը ՝ 0,66 տոկոսով՝ մինչեւ 2414,5 դոլար, ցինկի գինը՝ 0,48 տոկոսով՝ մինչեւ 3312 դոլար:

 

  • Կիսվել: