Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ՀԱԵ խնդիրների հարցով քննիչ հանձնաժողովի անդաﬓերի թիվը սահմանելու նախագիծը ևս ընդունվեց
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 6-ի նիստին քվեարկության դրվեցին օրակարգում ընդգրկված և քննարկված երկու նախագծեր:
Ըստ այդմ՝ 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որի նպատակն է մեկ խորհրդանշական օրով ընդգծելու հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման և հանրային շահի սպասարկման գործում:
Եկեղեցու հետ առնչվող խնդիրները քննարկելու համար «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ﬕ շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժաﬕ և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսուﬓասիրող» քննիչ հանձնաժողովի անդաﬓերի թիվը սահմանելու վերաբերյալ նախագիծը:
Այս նախագիծը ևս ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Այսօր՝ 16:30-ին, Ազգային ժողովում կլինի հայտարարությունների ժամ:
Վաղը՝ 16:30-ին, տեղի կունենա Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:



