շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վահե Հակոբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ վերամշակված տարբերակով պղինձ արտահանելու մասին հայտարարությանը

Վահե Հակոբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ վերամշակված տարբերակով պղինձ արտահանելու մասին հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի սովորել այն դասը, որ մենք արտահանում ենք պղնձի հանքանյութ: Այս մասին այսօր ՛՛Վերածնվող Հայաստան՛՛ նորաստեղծ կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ եթե մեզ հաջողվի բացել Ադրբեջանից Թուրքիա անցնող երկաթուղային ուղիները, ապա կկարողանանք պղինձ արտահանել ոչ թե հանքաքարի տեսքով, այլ պղնձաձուլարաններ կկառուցվեն, ու վերամշակված տարբերակով կուղարկվեն արտահանման:

Հակոբյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Պետք է հասկանալ, թե այդ ճանապարհները որտեղից ուր են գնալու, Թուրքիայից ո՞ւր են գնալու, այդ բոլորը հարցեր են, որոնց պատասխանները մինչև օրս ոչ ոք չի տվել, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը՛՛:

Նա հավելեց նաև, որ այսօր կարելի է անընդհատ խոսել տնտեսական թռիչքային աճերի մասին, սակայն իրականությունն ունի սահմաններ, իսկ երևակայությունը՝ ոչ: ՛՛Նիկոլ Փաշինյանը մեզ մտցրել է երևակայության մեջ, մարդիկ կան՝ հավատացել են, մարդիկ կան՝ ոչ: Բայց եկեք իրականություն, դա դաժան է, բայց հակառակ դեպքում մենք կորցնելու ենք մեր պետությունը՛՛,-ասաց Հակոբյանը:

 

 

 

  • Կիսվել: