երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Ես ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե Ղալումյան

Ես ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով. Վահե Ղալումյան

Իմ գործողությունները միտված են եղել լարվածությունը թուլացնելուն, լրագրողների հետ զրույցում նշել է պատգամավոր Վահե Ղալումյանը։

«Ես ոչ մեկի վրա ո՛չ հարձակվել եմ, ո՛չ՝ ծեծել»,-լրագրողներին ասաց պատգամավորը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ամեն անգամ իրավիճակը լարվելիս ինքն առաջինն է հարձակվում ընդդիմադիր պատգամավորների վրա։

«Ես ընդդիմադիրների ն մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ նիստերի դահլիճում:

  • Կիսվել: