երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար. Դավիթ Խուդաթյանը՝ Գերմանիայի դեսպանին

Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար. Դավիթ Խուդաթյանը՝ Գերմանիայի դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգին։

Հանդիպմանը ներկա էին նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել համայնքների խոշորացման, լիազորությունների ապակենտրոնացման գործընթացներին։

Քննարկել ենք նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ընդգծել եմ, որ Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար, և պատրաստակամություն եմ հայտնել աջակցելու գործնական կապերի ու համատեղ ծրագրերի ձևավորմանը։

Անդրադարձել ենք ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղություններին»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: