ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետությունը պարարտանյութ չի տրամադրի. փոխնախարար

Պետությունը պարարտանյութ չի տրամադրի. փոխնախարար

Պարարտանյութերի շուկայում դեֆիցիտ չկա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«Գորիսում մեծածախ գինը 7100 դրամ է, Գյումրիում` 7800 դրամ, կա նաեւ վրացական պարարտանյութ` 6600 հազար դրամով»,- հավելեց պաշտոնյան:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն իր հերթին պարզաբանեց, որ պետությունը դիզելային վառելիք եւ պարարտանյութ չի տրամադրի, քանի որ պրակտիկան ցույց է տրվել, որ նման մոտեցումից հրաժարվելը գների իջեցման, մրցակցության բարձրացման եւ ներմուծողների թվի ավելացման է հանգեցրել:

«Պարարտանյութերի հետ կապված մարտին ներմուծումը փոքր-ինչ կրճատվել էր` լոգիստիկայի եւ փոխարժեքի հետ կապված դժվարությունների ֆոնին»,- միեւնույն ժամանակ խոստովանեց նա:

  • Կիսվել: