Խնդիրներ են առաջացել, որոնք և՛ ՀՀ-Վրաստան բարեկամական հարաբերություններին հարիր չեն, և՛ ՀՀ-Ռուսաստան հարաբերություններին. Դանիելյան
՛՛Ռոսելխոզնադզորը՛՛ հայտարարեց, որ 140-ից ավել բեռնատարերից երկու օրվա ընթացքում 21-ը հետ են ուղարկել, իսկ դրանից առաջ հայտնի դարձով, որ ՛՛Սպայկա՛՛ ընկերության 100-ից ավել բեռնատարարերի շարժը ՌԴ-ում արգելափակվել է: Այս մասին այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, դիմելով Էկոնոմիկայի փախնախարար Էդգար Զաքարյանին, ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ հայ գործարարները և բեռնափոխադրողները Վրաստանում բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում։ Դանիելյանը նաև ասաց, որ տեղեկություններ կան, որ հայ բեռնափոխադրողներից Վրաստանում գումար են վերցնում բեռնատարերը բաց թողնելու համար։
՛՛Խնդիրներ են առաջացել, որոնք և՛ Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերություններին հարիր չեն, և՛ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՛՛,-նշեց պատգամավորը:
Իր հերթին Էդգար Զաքարյանն ասաց, որ պատգամավորի բարձրացրած հարցերն իր համակարգման տիրույթում չեն. ՛՛Բայց վստահ ասեմ, որ Վրաստանի հետ կապված հարցերի մեծ մասը լուծվել է, որովհետև մեծամասնությունը տեխնիկական, իրավական հարցեր են՛՛:
Փոխնախարարը հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարը պարբերաբար հրապարակում է թվերը, թե քանի մեքենա է անցել վրաց-ռուսական սահմանը։
՛՛Այդքան էլ Ձեր ասածը իրականության չի համապատասխանում, խնդիրները չեն կարգավորվել , դուք էլ լավ գիտեք, ինչու եք այդպես լուրջ նայում, ոնց, որ ես ստում եմ՛՛,-նշեց Դանիելյանը և խորհուրդ տվեց զանգահարել ցանկացած բեռնափոխադրողի, և նրանք կասեն, թե ինչ խնդիրների առջև են կանգնած: ՛՛Այդ անխոչընդոտ բեռները ամիսներվ կանգնեցնում խոչընդոտում են իրենց մուտքը՛՛,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Փոխնախարարն էլ հակադարձեց, որ բավականին խնդիրներ լուծվել են, և դրա արդյունքում բեռնափոխադրումների քանակի մեծ թվեր կան։


