ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետությունն առանց հարկային հետևանքների կների անհուսալի ճանաչված վարկերի տույժերն ու տուգանքները. ֆինանսների փոխնախարար

Պետությունն առանց հարկային հետևանքների կների անհուսալի ճանաչված վարկերի տույժերն ու տուգանքները. ֆինանսների փոխնախարար

Խորհրդարանում արտահերթ նիստով քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ դեռ 2018 թ. հունիսին օրենսդրական փոփոխություն կատարվեց և հնարավորություն ստեղծվեց, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել 2018 թ. մայիսի 30-ի դրությամբ ֆիզիկական անձանց տրամադրված և անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները:

«Ստեղծված դրությունում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում: Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է 2018 թվականին կատարված օրենսդրական փոփոխությամբ սահմանված վերջնաժամկետը, որը 2018-ի մայիսի 31-ն էր, երկարաձգել մինչև 2020-ի օգոստոսի 31-ը: Առաջարկվում է այս լուծումը: Կառավարությունն այս փուլում առաջարկում է ավելի համակարգային լուծման գնալ: Նպատակադրումն է՝ առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, այլև այն վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, որոնք 91 և ավելի օր չեն սպասարկվում»,- հայտնեց Պողոսյանը:

  • Կիսվել: